Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Քո սուրբ լեռը թողած՝ Գողգոթա բարձրացար

Քո սուրբ լեռը թողած՝ Գողգոթա բարձրացար
19.11.2023 | 22:17


Ի՞նչ չար հեքիաթ է սա,

որ հոգիս կդաղի,

ո՞ր արարն է, ասա՛,

թատրոն կոչվող խաղի:

Քանի՞ Հուդա տեսար,

երբ դարձար Քրիստոս,

շահեցի՞ր, թե՞ կորցրիր,

երբ մոտ թողիր անխոս:

Քո սուրբ լեռը թողած՝

Գողգոթա՜ բարձրացար,

փառավոր անցյալդ

հիմնովին մոռացար:

Ո՞րն է պատմությունդ,

թե բան գիտես՝ ասա՛,

գեղարդավոր զինվորն

ինչպե՞ս մոտդ հասավ:

ՈՒ՞մ մոտ պիտի բացես

վերքերդ անլվա,

և քանի՞ Պիղատոս

դեռ ձեռքեր կլվա:

Խելքս բա՜ն չի կտրում,

ես այս խաղում չկա՜մ,

այլ կտավ եմ գործում՝

ո՛չ պատանք, ո՛չ սավան:

Ինձ մի՛ վանիր, Երկի՛ր,

թող քո գրկում մնամ,

աչքս լավ օրերիդ՝

չթողնեմ-հեռանամ:

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 4622

Մեկնաբանություններ