«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Վահագն Դավթյան֊100. հոբելյանական միջոցառում Երևանի թիվ 135 դպրոցում

Վահագն Դավթյան֊100. հոբելյանական միջոցառում Երևանի թիվ 135 դպրոցում
03.06.2022 | 07:29

Օրերս մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում պոեզիայի տոն էր։ Տարբեր դասարանների աշակերտների կատարմամբ հնչում էր Վահագն Դավթյանի պոեզիայի ընտրանին։ Ինչպես և սպասելի էր, Վահագն Դավթյանի կյանքի ու գործունեության ներկայացմանը զուգակցել էին նրա պոեզիան։


Միջոցառմանը ներկա էին ու ելույթներով հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, արձակագիր Գայանե Փայտյանը, Վահագն Դավթյանի դուստրեր Աննան և Հասմիկը, որոնք ոչ միայն արժևորեցին մեծ գրողի գրական ժառանգությունը, այլև ակնկալեցին, որ պետությունն արժանվույն կարձագանքի սիրված բանաստեղծի 100֊ամյա հոբելյանին՝ մայրաքաղաքի դպրոցներից մեկը վերջապես անվանակոչելով Վահագն Դավթյանի անունով կամ էլ ընթերցողի գրադարարանը հարստացնելով անվանի գրողի անտիպ գործերի հրատարակությունով։


Հոբելյանական միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը, հիշեցնելով,որ տարիներ առաջ հենց այս նույն դպրոցի աշակերտների հետ հանդիպման էր եկել Վահագն Դավթյանը, իսկ պոեզիան ներկայացրել է ասմունքող Սիլվա Յուզբաշյանը։ Այդ հանդիպմանը ներկա եղած աշակերտուհի, այսօր դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Համբարձումյանն ասաց, որ այսօվա պես հիշում է այդ հանդիպումը. այնքան ջերմ ու մարդկային էր բանաստեղծը, որ հանդիպումից րոպեներ անց դահլիճը միասնական դարձավ` դավթյանական պոեզիայի ոգով տոգորված։ Հանդիպումը երկար տևեց, իսկ հետո նա զրուցում էր աշակերտների հետ, հարցնում, թե ով ինչ է ցանկանում դառնալ։


Վահագն Դավթյանին նվիրված ցերեկույթը համընկել էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան, և բնական էր, որ բոլոր բանախոսները ջերմ խոսքեր հնչեցրին երեխաների հասցեին` պոեզիայի տոնին խառնելով երեխաների երջանկության և ուրախության մաղթանքները։

Դիտվել է՝ 6775

Մեկնաբանություններ