-
23.02.2021|
21:11
Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային «կրիմինալ» է որակել և հայտարարել, որ նրան բերման են ենթարկել խորհրդարան ներխուժելու համար, որը նախատեսված էր պետության հզորությունը ստուգելու նպատակով:
-
23.02.2021|
21:04
Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ՝ Անկարայում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ ասուլիսում։
-
23.02.2021|
14:55
ԱԳ նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին:
-
23.02.2021|
14:52
Ադրբեջանը շատ անգամ է ապացուցել, որ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ համաձայնության հասնելու վերջին պահին հանդես գալով նոր նախապայմաններով:
-
23.02.2021|
14:49
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Նոր կառավարության կազմին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ` 2:
-
23.02.2021|
14:45
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո՝ հայտարարե; է ընդդիմադիր Գիգի Բոկերիայն:
-
23.02.2021|
14:38
Տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը՝ Աժ-ում, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստի ժամանակ, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։
-
23.02.2021|
12:20
Վրաստանի խորհրդարանը վստահության հարցով քվեարկելու է կառավարությանը, որի վարչապետի թեկնածու է առաջադրվել Իրակլի Ղարիբաշվիլին, որ մինչ այդ ՊՆ նախարար էր: Նա արդեն վարչապետ եղել է՝ 2013-2015-ին:
-
22.02.2021|
21:43
Մոսկվայի և Մինսկի միջև ռազմավարական գործընկերության մակարդակը հաստատված է՝ Ռուսաստանի Դաշնությունը նախկինի նման Բելառուսի համար ամենախոշոր ներդրողն է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
-
22.02.2021|
21:38
Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ: Նախարարը դեսպանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: