ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այս իրավիճակին ոչ հաշտ քաղաքացին պարտավոր է իր բաժին պատասխանատվությունը ստանձնել

Այս իրավիճակին ոչ հաշտ քաղաքացին պարտավոր է իր բաժին պատասխանատվությունը ստանձնել
12.06.2024 | 11:26

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ԱԺ-ի դիմաց:

Ովքեր ասում էին՝ դե նորմալ առաջնորդ չկա, որ գանք կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է։

Ովքեր ասում էին՝ վախենում ենք մտնենք մի պրոցեսի մեջ, որի արդյունքում «նախկինները» կգան իշխանության, հիմա հայտարարված է, որ լինելու է վերկուսակցական, պրոֆեսիոնալների կառավարություն, որը չի հավակնելու մասնակցել տեղի ունենալիք արտահերթ կամ հերթական ընտրություններին։

Ովքեր ասում էին՝ լավ, Նիկոլը գնաց, ի՞նչ է լինելու, հիմա անելիքները դետալիզացման տարբեր մակարդակներով առաջադրվել են, իսկ ընդհանուր առմամբ երեք բան է լինելու. ներքին հաշտեցում, արտաքին հարաբերությունների տապալված ուղղությունների վերականգնում, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների երաշխավորում։

Ովքեր ասում էին՝ ռեալ գործողություններ են անհրաժեշտ, հիմա հաստատ չեն նեղվի գործողությունների պակասից։ Այսօր՝ ժամը 15:00-ին, կսկսվի կարևորագույն գործողությունը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց։

Հազար ներողություն, բայց մնացածն ինձ այլևս կապրիզ է թվում։ Մի անգամ ասել եմ, մի հատ էլ կասեմ. եթե Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսը ամեն ինչ, ԱՄԵՆ ԻՆՉ մի կողմ է դնում ու ստանձնում այս ահռելի պատասխանատվությունը, ապա այս իրավիճակին ոչ հաշտ քաղաքացին պարտավոր է իր վրա առնել այդ պատասխանատվության գոնե 1/100.000-րդ մասը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 8483

Մեկնաբանություններ