38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քանի դեռ երկրում հայակենտրոն իշխանություն չկա, աղետներն անպակաս են լինելու

Քանի դեռ երկրում հայակենտրոն իշխանություն չկա, աղետներն անպակաս են լինելու
26.05.2024 | 13:08

Լոռիում բնական աղետ է, կան լուրեր զոհի/երի մասին, իսկ երկրի իշխանությունները հատուկ միջոցներն ու ողջ ուժային կառույցները, երկրի քաղաքացիներին փրկության ուղարկելու փոխարեն, կենտրոնացրել են Հանրապետության հրապարակի շուրջ, որովհետև իշխանություն պահելն իրենց համար բազմապատիկ անգամ ավելի կարևոր է, քան ժողովրդին օգնության շտապելը, որը, ի դեպ, իրենց սահմանադրական պարտականությունն է։

Քանի դեռ երկրում սրտացավ և հայակենտրոն իշխանություն չկա, աղետներն անպակաս են լինելու։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ