Պարզաբանման սպասելիքով
11.04.2024 | 21:25
Հայաստանի ազգային անվտանգություն ծառայություն կոչվածը երեկ հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ (https://www.sns.am/hy/news/view/932).
«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
Այո, ճիշտ է նշված՝ «Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:
Հայկական կողմից սահմանապահները կամ ԶՈՒ զինծառայողները պետք է կանխեին, թույլ չտային Ադրբեջանի տարածքում հովվի հայտնվելը: Ավելին. Եթե ոչ հովիվն է սահմանը հատելիս պայթել ականի վրա, ոչ էլ բազմաթիվ ոչխարներից բաղկացած նրա հոտը, ապա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն ականապատված չէ, այսինքն՝ տվյալ հատվածում թշնամու ներխուժումից պաշտպանված չենք:
Պարզաբանման ենթակա է նաև հաղորդագրության մեջ նշված «իրադրության բերումով»- ը…
Ի վերջո, հիշյալ ծառայության կողմից առ այս պահը հերքված չեն սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմից նույնպես վիրավորներ կան, ընդ որում, երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի- 4
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-3
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-2
- Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի
- Լավրովի զգուշացումը՝ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
- Նիկոլը որ թուրք է, քաղաքականությունն էլ իսկը նման է թուրքի քաղաքականության՝ ընկավ կսողա, վեր կացավ՝ դաշյունը կխրի թիկունքդ
- Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը-2
- Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը
- Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը-2
- Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը
- Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում
- Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-5
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-4
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-3
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-2
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը
- Կուրսկի մարզ ներխուժմանը ներգրավված են ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ի անդամ արևմտյան այլ պետություններ
- Առերեսում ճշմարտության հետ
- Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս-3
Մեկնաբանություններ