ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքները

Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքները
29.03.2024 | 16:00

Նիկոլական իշխանությունը ձևաավորվել է և պահվում է ստերի միջոցով։ Այդ ստերի մի մասն «անշառ» են, այսինքն՝ վերաբերում են արագաչափերին, գազի գներին, թալանի դեմ պայքարին և այլն։ Արեցին իրենց ասածների հակառակը, և իրենք են դարձել թալանչիներ, բայց դա կես դժբախտությունն է։

Կան ստեր, որոնք մահաբեր են։ Ահա դրանցից մի քանիսը․

1․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ու կապրի երջանիկ։

Սո՛ւտ է։ Շատ վտանգավոր սուտ։ Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու ծրագիր Արևմուտքը չունի։ Մեզ եվրաինտեգրացնում են ուկրաինավարի։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանից միակ ակնկալիքը Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում մանրադրամ դառնալու պատրաստակամությունն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ «ՀՀ–ն ԵՄ անդամ կդառնա»-ն միամիտների համար է։

2․ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն կապահովեն ՀՀ անվտանգությունը, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից։

Սո՛ւտ է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է և ազնվորեն խոստովանեց, որ ՀՀ անվտանգության ապահովման խնդիր իրենք չեն լուծելու։

3․ Ոչ թե ՀՀ-ն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից։

Սո՛ւտ է։ 2022թ․ հոկտեմբերի 6-ից Փաշինյանը պաշտոնապես որդեգրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից հեռացնելու, Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու քաղաքականություն։ Երբ սրանք ասում են, որ դեպի Արևմուտք ենք գնում, դա իրականում նշանակում է, որ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տակ։

Երբ հայտարարում էինք, որ հայ-թուրքական գործընթացը նախապայմաններով է և իրականում հայ-թուրք–ադրբեջանական է, սրանք խաբում էին, թե, իբր, նման բան չկա։ Հիմա բացահայտորեն վարում են մի քաղաքականություն, ըստ որի՝ հայ-ադրբեջանական գործընթացի մոդերատոր է դառնում Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի։ Դժվար չէ կռահել հետևանքների մասին։

4․ Եթե Ադրբեջանի հետ սահմանը գծվի ու զատվի, ապա դա կդառնա պարիսպ, ու թշնամին չի հարձակվի։

Սո՛ւտ է։ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում, Ալիևը երբեք չի խոսել կանգ առնելու մասին, ինչը նշանակում է, որ Բաքուն ամբողջ Հայաստանն է ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է զիջումների ճանապարհով, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի՝ Հայաստանի հաշվին։

5․ Հայաստանն Արծվաշենի վերադարձի խնդիր է դնում։

Սա ոչ այնքան սուտ է, որքան հիմարների համար նախատեսված կերակուր։ Ալիևը երբևէ խոսե՞լ է Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին։ Ո՛չ։ Զիջումների ու հանձնելու մասին խոսում է բացառապես Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ո՞վ է դառնալու հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների երաշխավորը։ Մակրո՞նը, թե՞ Միշելը։ Այս երկուսն այնպիսի երաշխավոր են դառնալու Հայաստանի համար, ինչպիսին որ դարձան Պրահայից հետո Արցախի՞ համար։

5․ ՀՀ-ն եվրաինտեգրվում է։

Սու՛տ է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախ։

Ի դեպ, եվրաինտեգրվող Հայաստանում ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է ու դարձել կոռուպցիայի աղբյուր։

Եվրոպական արժեքները չպետք է շփոթել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ