«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանի տարածքի առնվազն 14 հազար քառակուսի կիլոմետրն Ալիևը համարում է Ադրբեջան

Հայաստանի տարածքի առնվազն 14 հազար քառակուսի կիլոմետրն Ալիևը համարում է Ադրբեջան
14.01.2024 | 21:41

Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցում նշեց Ադրբեջանի տարածքը, սակայն դա դուրս մնաց հայկական քաղաքական ու լրատվական դաշտի ուշադրությունից։

Ալիևը նշեց, որ այդ թիվը 100 հազար քառակուսի կիլոմետրն է: Այսինքն Հայաստանի տարածքի առնվազն 14 հազար քառակուսի կիլոմետրն Ալիևը համարում է Ադրբեջան։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ