Հազար դրամանոց ցնցուղը 72 հազար դրամով վաճառել են պետությանը:
Նախկինների թալանի մասին աջուձախ բղավող կապիտուլյնատի թիմի թալանն աննախադեպ է:
Արմավիրի մարզի դպրոցներից մեկում Նիկոլ Անհողի էժանագին բեմականացումը մեկ նպատակ ուներ՝ իր թիմակիցների թալանը, որից նա ևս, ըստ իս, բաժին ունի, վերագրել միայն «անբարեխիղճ» շինարարին:
ԿԳՄՍԱԳԼՃԿ նախարարի ձեռքում հայտնված ցնցուղը, որը շուկայում լավագույն դեպքում 1000-1500 դրամ է, շինարարը «գնել» է 71 920 դրամով:
ՈՒ Նիկոլի հիստերիկ բեմականացման արդյունքում բոլորը գոհ են. Նիկոլը, որ իրեն երկրպագողներին, ժեխին ու փթիրին համոզեց, թե ինքը ոչ միայն այդ ամենի հետ, իբր, կապ չունի, այլև պայքարում է այդ ամենի դեմ ու շատ է մտածում հանրության մասին, մարզպետը և քաղաքաշինության կոմիտեի նախագահը, որ հեռացվեցին պաշտոններից և «լավ պրծան» այս ամենից:
Դե շինարարի դեմ էլ քրեական գործ չեն հարուցի, քանի որ վախենում են, որ «բերանը» կբացի իր բոլոր վատ հետևանքներով Նիկոլի շրջապատի համար:
Ի դեպ, նույն ոճով Նիկոլ Անհողը ծածկադմփոցի արեց Շիրակի պետհամալսարանի թալանը:
Օրինակ, ՇՊՀ-ի դահլիճի վերանորոգման վրա, առանց կահավորման, իբր ծախսվել էր 100 միլիոնից ավելի գումար: Այդ և այլ փաստերի հիման վրա հարուցված քրեական գործն արդեն 5-րդ տարին է դոփում է տեղում, քանի որ, ըստ Գյումրիում տարածվող ասեկոսեների, այդ հայտնի «թալանչին» Նիկոլին 250 հազար դոլար գումար է փոխանցել դդումի միջոով:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ