Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Էսօր կանգնենք, որ վաղը նստելու տեղ ունենանք

Էսօր կանգնենք, որ վաղը նստելու տեղ ունենանք
25.09.2023 | 20:09

Եթե Նիկոլին Հանրապետության հրապարակի չափ պետության վարչապետ էլ ճանաչեն, իրեն լրիվ հերիք է: Հա, կարող է մենք էդ հրապարակում մի կերպ տեղավորվենք, բայց՝ միայն ոտի վրա կանգնած դիրքով: Բայց մեզ դա պե՞տք է: Բա մեզ պե՞տք է Նիկոլի պես վարչապետը:

Ժողովուրդ, էսօր կանգնենք, որ վաղը նստելու տեղ ունենանք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3168

Մեկնաբանություններ