Անվտանգության համակարգը լիովին տապալած ուժը ի՞նչ գործ ունի էս երկրի իշխանության ղեկին։
Ընդ որում, տապալված է թե՛ ներքին անվտանգության, թե՛ հոգևոր անվտանգության, թե՛ արտաքին անվտանգության, թե' անձնական անվտանգության, թե' տեղեկատվական, թե՛ մշակութային անվտանգության ամբողջ համակարգը։
Ցանկացած անվտանգության ծառայության որևէ ծառայող եթե թերանում է իր պարտավորությունների մեջ, միանգամից աշխատանքից հեռացվում է, իսկ ի՞նչ է, ամբողջ պետական անվտանգության համակարգը տապալածները քարտ-բլանշ ունե՞ն:
Հ.Գ. Ներհասարակական ճգնաժամը դեռ շատ, չափազանց շատ ու նոր հանցագործություններ է առաջ բերելու, որը կուտակված ագրեսիայի արտահայտությունն է։
Ի դեպ, Չաուշեսկուի ճակատագրից շատ ենք խոսում, բայց չենք խոսում նրա հետ այդպես վարվելու հոգեբանական ասպեկտի մասին։ Հասարակության մեջ կուտակված ագրեսիան էր, որ վճռեց նրանց ճակատագիրը։
Արա Պողոսյան