«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ով ում խաղալիքն է

Ով ում խաղալիքն է
13.07.2023 | 23:08

Նորից ու նորից մենք պետք է կարողանանք պարզել՝ արդյո՞ք մեր պոչատ էշով քարավանին խառնվելը մեզ օգու՞տ է, թե՞ վնաս։

Ուրիշ խոսքով, եթե 19-րդ դարի վերջերից սկսած, մեր ազատական շարժման փոխարեն ցույց տայինք քաղաքական իմաստություն և ուրիշների բզելով թիթեռնիկի նման մեր թևերը կրակին չտայինք, վերջին հաշվով կշահեի՞նք, թե՞ կվնասվեինք։

Պարզից պարզ է, որ մեզնում այդ շարժումը կազմակերպված էր, և այդ իմաստով մենք պետք է կարողանանք պատասխանել նաև շատ ուրիշ հարցերի։

Մեր ընդվզումը Օսմանյան կայսրության դեմ ձեռնտու էր և՛ Ռուսական կայսրությանը, և՛ Եվրոպային, բայց այն ձեռնտու էր մեզ, թե ոչ, այսօր էլ շատ մեծ հարց է։

Նման հարցին պատասխանելու մի հստակ չափանիշ կա, որը հիմնված է նրա վրա, թե որևէ շարժման մեջ ով ում խաղալիքն է։

Պարզ է, որ և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի աչքում մենք խաղալիք էինք, բայց մենք այնքան ներքին ուժ ու հզորություն ունեի՞նք, որ նրանք էլ ինչ-որ չափով մե՛ր խաղալիքը լինեին, թե՞ մենք գիտակցաբար վաբանկ էինք գնում, առանց երկար մտածելու, թե ինչ պոտենցիալ կորուստներ են սպասվում մեզ։

Վախենամ, որ ընթացիկ մեծ ու փոքր համեղ պատառներն ու սպասվելիք մեծ քաղցր պատառն էին մերոնց առաջնորդում՝ չնայած ակնհայտ ահռելի ռիսկերին։

Դե ինչ անենք, այն ժամանակներում դեռ ռիսկային անալիզ չկար և հենց դրանով էլ մխիթարվենք։

Իսկ հարցը այսօր էլ շատ կարևոր է և դարձյալ մնում է բաց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ