ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տպավորություն է, թե թշնամական դեսանտ է հայտնվել հայոց մայրաքաղաքում

Տպավորություն է, թե թշնամական դեսանտ է հայտնվել հայոց մայրաքաղաքում
03.05.2022 | 07:28

Մի՞թե ՀԱՅԻ արգանդից է սերում երախտամոռ ոստիկանի այն տեսակը, հանուն որի, նաև նրա ընտանիքի և սերունդների լինելության և ազգային ինքնության ոտքի է ելել համայն հայությունը, ժողովրդի գիտակից և հայրենասեր խավը:

Հայ-հակահայ անջրպետն առավել պարզորոշ է արտահայտվում վերջին շրջանում, որը սպառնում է առճակատմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով: Տպավորություն է, թե թշնամական դեսանտ է հայտնվել հայոց մայրաքաղաքում, որը, հասարակական կարգի պահպանման կեղծ օրակարգով, կամոքն արնախում հարևանների և նրանց տեղական դրածոների, դեմ է գնում արժանապատիվ քաղաքացու ինքնապաշտպանական դրսևորումներին: Դե, ուրեմն, ընդդեմ հայատյացության և անմարդկայնության՝ ՎԱՀԱՆՈՎ կամ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ, որը հին Սպարտայում նշանակում էր հաղթել կամ զոհվել պատվով, հասնել սրբազան նպատակին։


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 8931

Մեկնաբանություններ