ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալումը

Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի ձերբակալումը
23.02.2021 | 21:11

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային «կրիմինալ» է որակել և հայտարարել, որ նրան բերման են ենթարկել խորհրդարան ներխուժելու համար, որը նախատեսված էր պետության հզորությունը ստուգելու նպատակով: Երեքշաբթի Մելիան ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը կուսակցության գրասենյակի շենքում արցունքաբեր գազ է օգտագործել:

«Մենք ուժեղ պետություն ենք, ունենք ուժեղ ոստիկանական ուժեր, արդյունավետ ներքին գործերի նախարար: Ես կցանկանայի հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը՝ կառավարության անունից, մեր պետության արժանապատվությունն ու կայունությունը պաշտպանելու համար և մեկ անգամ ևս հիշեցնեմ բոլորին, որ մենք իրավական պետություն ենք», - լրագրողներին ասել է Գարիբաշվիլին:

Դիտվել է՝ 9886

Մեկնաբանություններ