Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Իրանի խորհրդարանի խոսնակը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Իրանի խորհրդարանի խոսնակը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
04.02.2021 | 20:57

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Նա կհանդիպի Պետդումայի և ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հետ։


Անցած շաբաթ էլ Մոսկվա էր մեկնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը: Թեհրանն առաջարկում է Հարավային Կովկասում համագործակցության նոր հարթակ ստեղծել 3+3 ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ