Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ֆրանսիայի պատգամավորները առաջարկում են ռեստորանները բացել մայիսին

Ֆրանսիայի պատգամավորները առաջարկում են ռեստորանները բացել մայիսին
29.04.2020 | 09:28

Ֆրանսիայի պատգամավորները էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել սրճարանների ու ռեստորանների փուլ առ փուլ բացման իրենց ծրագիրը՝ հաղորդել է Europe 1 ռադիոկայանը: Կառավարությունը հայտարարել է, որ հասարակական սննդի հաստատությունների բացման ժամկետների որոշումը կընդունվի մայիսի վերջին:

Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ներկայացրած նախագծում նշված է, որ առաջին ռեստորանները կարող են դռները բացել արդեն մայիսի 15-ից: Նախագիծը պետք է ուսումնասիրեն էկոնոմիկայի նախարարը և զբոսաշրջության հարցերով պետական քարտուղարը: Ազգային ժողովի 110 պատգամավորներ, որ զբոսաշրջության հանձնաժողովի անդամ են, առաջարկում են սկսել սրճարանների աշխատանքը երեք փուլով և հաշվի առնել սանիտարական իրավիճակի առանձնահատկությունները յուրաքանչյուր դեպարտամենտում: Նախագծում նշված է, որ եթե դեպարտամենտներում, որտեղ կորոնավիրուսի մահացությունը ցածր է, առաջին սրճարանները կարող են աշխատանքը սկսել մայիսի 15-ից, միջին ցուցանիշներով երկրներում՝ մայիսի 29-30-ից: COVID-19-ի համաճարակից առավել շատ տուժած դեպարտամենտներում առաջարկվում է ռեստորանների բացումը հետաձգել մինչև հունիսի 15-ը: Օրինագծում թվարկված են պարտադիր պայմանները, որ պետք է կատարեն ռեստորանները՝ նորից բացվելու համար: Աշխատողները պարտադիր պետք է դիմակ ու ձեռնոցներ կրեն, հաճախորդների տրամադրության տակ պետք է լինեն ախտահանիչներ, իսկ սրահում՝ պահպանվի սեղանների միջև տարածությունը: Ապրիլի 24-ին Ելիսեյան պալատում ռեստորանային բիզնեսի հարցերով բանակցություններից հետո էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հայտարարեց, որ հնարավոր չէ միաժամանակ բացել բոլոր ռեստորանները երկրում: «Ավելի վատ ոչինչ չկա, քան բացել շտապելը, իսկ հետո ստիպված ամեն ինչ նորից փակելը: Դա մեծ հիասթափություն կլինի և ռեստորատորների, և քաղաքացիների համար»՝ ասել է նախարարը: Կառավարությունը խոստացել է մայիսի վերջին որոշում ընդունել: Թերթերում հայտնված տեղեկությունները, որ հունիսի կեսին ռեստորանները բացվելու են, իշխանությունները հերքեցին:


Ռեստորանային բիզնեսը կորոնավարակի համաճարակից ու սանիտարական միջացառումներից առավել տուժածն է: Սրճարանները, բարերը, ռեստորանները Ֆրանսիայում փակ են մարտի 14-ից: 206000 հաստատություններում աշխատում են 830 000 մարդ, սրճարանատերերի 40%-ը վախենում են, որ այլևս չեն բացվի:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի ԱԺ 110 պատգամավորներ ռեստորանների ու սրճարանների եռափուլ վերաբացման նախագիծ են ներկայացրել՝ սովորական գործ, ու բնավ էլ երևի ուշադրությունս չէր գրավի, եթե չլիներ երեկվա բուռն օրը Հայաստանի Ազգային ժողովում: Հատկապես՝ պատգամավորների միմյանց հետ շփվելու մակարդակն ու քաղաքական բանավեճը անձնական «ռազբիրատի» վերածելու վարպետությունը: Խորհրդարաններում երբեմն լինում են ապաքաղաքական բանավեճեր, ծեծկռտուքներ ու հնչում են նաև հայհոյանքներ, դա վկայում է քաղաքական մշակույթի մակարդակը: Բայց երեկվա օրը հաստատ այն օրը չէր, որի համար արժի հպարտանալ, թեպետ քննարկվում էին կենսական կարևորության հարցեր, որ ազգի ընտրյալներին հաջողվեց իջեցնել «հոգնած տրյապկայի» աստիճանի: Հետո հնչեց ներողություն, բայց ու՞մ է պետք, եթե ոչ մի երաշխիք, որ հենց հաջորդ նիստին պատկերը չի երկրորդվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ