ԱՄՆ. ի՞նչ է կատարվում «Վաշինգտոնյան շրջկոմի» անդրաբեմում, և ինչի՞ է պատրաստվում Պենտագոնը
28.04.2020 | 00:12
Միշտ չէ, որ մենք գրում ենք ԱՄՆ-ի ներքին գործերի մասին, բայց աչքաթող էլ չենք անում իրադրությունն այդ երկրում, մանավանդ որ այս տարին նախընտրական է։ Հակամարտող ճամբարները` հանրապետականներն ու ժողովրդավարները, ըստ էության, արդեն պարզել են նոր ժամկետով նախագահի իրենց թեկնածուներին։ Մեկը գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, մյուսը` նախկին փոխնախագահ, ժողովրդավար Ջո Բայդենը։ Հենց նա, ով Դոնբասի պատերազմի գլխավոր հանցագործը և պատասխանատուն է։ Եվ Թրամփը, և Բայդենը «թերթաքարային նավթագործներ» են և այժմ աշխարհում ընթացող նավթային պատերազմի պայմաններում հիմնականում զբաղված նրանով, որ փորձում են սնանկացնել միմյանց նավթային (թերթաքարային) ընկերությունները։
Բայց մեր ուշադրությունը գրավեցին այլ բնույթի փաստեր։ Հայաստանի քաղաքացիներին, հատկապես ԱՄՆ-ի ջատագովներին, օգտակար կլինի դա իմանալ։ 2020 թ. ապրիլի 4-ին ամերիկյան «Նյուսուիք» ազդեցիկ ամսագիրը մի ծավալուն հոդվածում հայտարարեց, որ ԱՄՆ-ի Պենտագոնը պատրաստ է իշխանությունն իր ձեռքը վերցնելու, եթե կորոնավիրուսի համայնաճարակից լրջորեն նվազի գերագույն իշխանության ներկայացուցիչների քանակը։ Աշխարհի ցանկացած երկրում նման պլանների առկայությունը զարմանալի չէ. միշտ էլ կան ու հաշվի են առնվում այնպիսի սցենարներ, որոնց դեպքում երկրի քաղաքացիական վարչակազմն այս կամ այն հանգամանքներում կարող է կորցնել գործունակությունը։ Եվ ասպարեզ են դուրս գալիս զինվորականները։ Բավական է հիշել, օրինակ, իրավիճակը ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում և Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին։ Այստեղ այլ բան է զարմացնում. այդպիսի պլանները երբեք և ոչ մի տեղ չեն բարձրաձայնվում, դրանք կան որպես հակաճգնաժամային կազմակերպված միջոցառումներ, բայց ոչ բնակչությանը սարսափեցնելու միջոց։ Մենք չենք կասկածում, որ նման սցենարներ կան Ռուսաստանում, Չինաստանում, ԵՄ-ի ցանկացած երկրում, բայց միշտ խորապես գաղտնի են մնում, որովհետև այդպիսի պլանների հրապարակումն ակնթարթորեն հանգեցնում է երկրում սոցիալական լարվածության, հատկապես համայնաճարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Մենք, ինչպես և ամբողջ աշխարհը, վերջին շրջանում ավելի հաճախ ենք գրել ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերության ճգնաժամի մասին, քանի որ այն ուղղակիորեն ազդում է նավթի համաշխարհային գների, հետևաբար նաև համաշխարհային քաղաքականության, տարբեր տարածաշրջաններում խաղաղության ու պատերազմի հիմնախնդրի վրա։
Ի միջի այլոց, ԱՄՆ-ում դրամաներ են ծավալվում տնտեսության գրեթե բոլոր հատվածներում։ Հիմա միայն հիմարներն են հավատում ամերիկյան տնտեսության անթերիությանը։ Չէ՞ որ գործարար ակտիվության այդ նվազումը հանգեցրել է գործազուրկների, համապատասխանաբար, նաև գործազրկության նպաստի համար դիմողների թվի թռիչքային ավելացմանը։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ այդպիսի մարդիկ արդեն 10 մլն հոգի են։ Օրինակ, «Բոինգ» ընկերությունը կառավարությունից համառորեն 60 մլրդ դոլարի օգնություն է խնդրում, միաժամանակ աշխատանքի բորսա ուղարկելով իր 150-հազարանոց անձնակազմի մի մասը։ Բայց այն արդյունաբերության գիգանտ է, որն ամերիկյան բանկերի միությունից արդեն 13 մլրդ դոլարի վարկային գիծ է ստացել։ Սակայն կան նաև ավելի խոցելի ոլորտներ, որոնք արդեն այսօր վիթխարի վնասներ են կրել։ Օրինակ, թարմ կաթի և կաթնամթերքի մատակարարման շղթայի վերացման պատճառով ամերիկացի ֆերմերների մեծ մասն ամեն օր այդ նույն թարմ կաթը գոմաղբահորերն է թափում, որովհետև հասարակական սննդի ձեռնարկությունները փակ են, դպրոցներն ու համալսարանները կարանտինում են, իսկ առևտրի ցանցերը գերադասում են վաճառել պահպանման շատ երկար ժամկետ ունեցող գերպաստերիզացված կաթը։ Իշխանություններն ակնարկում են, որ այդպիսի ժամանակն իդեալական է «սեփական նախիրը փափուկ ձևով խոտանելու համար», այլ խոսքով` մորթեք ձեր տավարը, որովհետև այն պահելը շատ թանկ է նստում։
Եվ այդ համազգային հոգեգարության ֆոնին «Նյուսուիքի» հոդվածը կոչված է հանգստացնելու՞ բնակչությանը։ Մեր կարծիքով` ոչ։ Ընդհակառակը. կորոնավիրուսից մահացության աճի ֆոնին այդ հոդվածն ուղղված է միայն խուճապն ու հոգեգարությունը խորացնելուն։ Ի դեպ, Հոլիվուդից մի քանի ֆիլմեր հենց այն մասին են, թե զինվորականներն ինչպես են փորձում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել և հանուն դրա նույնիսկ սպանում են լիովին առողջ քաղգործիչների։ Որոշ բան մեջբերենք այդ հոդվածից. «Չնայած նախագահ Թրամփն ասում է, թե կորոնավիրուսով իր վարակման արդյունքը բացասական է, Covid-19 համայնաճարակը վախ է առաջացնում, որ գործադիր իշխանության և նույնիսկ Կոնգրեսի ու Գերագույն դատարանի կազմերի հսկայական մասեր նույնպես կարող են անջատվել կառավարումից և ստիպել, որ իրականացվեն «կառավարման անընդհատության» պլանները, որոնք ներառում են Վաշինգտոնի տարհանմանը և հեռավոր ու կարանտինային վայրերում կառավարումը երկրորդ մակարդակի պաշտոնյաներին հանձնելը»։ Իսկ հետո գալիս է ոչ միայն պլանների, այլև այն անձանց բավական մանրամասն նկարագրությունը, որոնք կարող են ԱՄՆ-ի իշխանությունն իրենց ձեռքը վերցնել ինչ-որ բանի դեպքում. «Ըստ նոր փաստաթղթերի և ռազմական փորձագետների հետ հարցազրույցների` զանազան պլանները (ծածկագրային անվանումները` Octagon, Freejack և Zodiac) օրենքով գաղտնի են համարվում կառավարության հաջորդականությունն ապահովելու համար։ Դրանք այնքան գաղտնի են, որ «իշխանության հանձնումը» կարող է շրջանցել կառավարության հաջորդականության մասին սովորական սահմանադրական դրույթները, և զինվորական հրամանատարները կարող են վերահսկողության տակ դրվել ողջ Ամերիկայում։ «Մենք նոր տարածքում ենք»,- ասում է ավագ սպաներից մեկը, որի մշակած արտակարգ պլանավորման ողջ համակարգը 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո պատուհանից դուրս է նետված։ Սպան կատակում է այդ դանդաղ աղետին բնորոշ հիվանդագին հումորով, որ Ամերիկայի համար լավ կլինի իմանալ, թե ով է գեներալ Թերենս Ջ. Օ’ Շոնեսին. «Նա ԱՄՆ-ի մարտական հրամանատար է և տեսականորեն կլիներ գլխավոր անձը, եթե Վաշինգտոնը դատարկվեր։ Այսինքն` մինչև նոր քաղաքացիական առաջնորդին հաստատելը»։
Մենք կարծում ենք, որ աշխարհի շատ հետախուզություններ այժմ կարող են անկեղծ շնորհակալություն հայտնել ամերիկացի լրագրողներին, որոնք նշել են, թե հենց ում է պետք չեզոքացնել Ամերիկային առավելագույն վնասը հասցնելու համար։ Գեներալ Թերենս, այժմ Ձեզ հետևելու են տասնյակհազարավոր գործակալներ ամենատարբեր երկրների ամենատարբեր հատուկ ծառայություններից` Չինաստանի ու Ռուսաստանի նման գերտերություններից մինչև Ասիայի կամ Աֆրիկայի թույլիկ երկրների։ Եվս մեկ մեջբերում «Նյուսուիքից». «Մեկ տասնյակից ավելի գաղտնի առաջադրանքների մեծ մասը ենթակա է արտակարգ իրավիճակներում գործելու երեք ավելի խոշոր պլանի. 1) CONPLAN 3400, կամ զինվորականների պլանը հանուն «Հայրենիքի պաշտպանության», եթե Ամերիկան ինքը լինի մարտի դաշտը, 2) CONPLAN 3500, «քաղաքացիական իշխանությունների պաշտպանական օժանդակությունը», երբ զինվորականներն օգնում են արտակարգ իրավիճակում, բացի ազգի վրա զինված հարձակումից, 3) CONPLAN 3600, ռազմական գործողություններ մայրաքաղաքային տարածաշրջանում և կառավարության աշխատանքի շարունակում. դրա շրջանակում են հաջորդականությանն օժանդակելու առավել գաղտնի պլանները։ Այդ բոլոր պլանները գտնվում են 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված ազգային պաշտպանության զինվորական գերատեսչության` ԱՄՆ-ի Հյուսիսային հրամանատարության (NORTCOM-ի) տնօրինության տակ։ ՌՕՈՒ-ի գեներալ Օ’Շոնեսին NORTCOM’S Colorado Sprigs-ի հրամանատարն է»։
Հիանալի է, գեներալը տեղորոշված է, պարոնայք լրագրողներ։ Չէի՞ք կարող նշել գեներալի տնային հասցեն և սոցապահովագրության համարը։ Չնայած հատուկ ծառայություններն արդեն ամեն ինչ գիտեն։ Եվ հետաքրքիր է, որ 2020 թ. փետրվարի 1-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հրամաններ է ստորագրել, որոնցով NORTHCOM-ին կարգադրվում է կատարել համայնաճարակի գծով համազգային պլանները։ Մենք չգիտենք` նա նախազգուշական հրամաններ է՞լ է ստորագրել, որոնցով NORTHCOM-ին և Արևելյան ափի բազմաթիվ ստորաբաժանումներին նախազգուշացնում է, որ «պատրաստ լինեն բացազատման» հնարավոր արտակարգ գործողություններին օժանդակելու համար։ Սակայն այդ մասին այժմ բաց տեքստով գրում են ամերիկացիներն իրենք։ Մենք առայժմ մի բան կասենք. նման հոդվածները վկայում են, որ ԱՄՆ-ում ամեն ինչ կարգին չէ, և աշխարհը տեսնում է, որ մեր աչքի առաջ ԱՄՆ-ը դադարում է կայսրություն լինելուց։ Դա նաև վկայում է, որ ԱՄՆ-ի զինվորականները նախապես գիտեին, որ «ինչ-որ համայնաճարակ» աշխարհում, այնուամենայնիվ, լինելու է, այն էլ` դեռ հունվարին, քանի որ Էսփերն իր հրամաններն ստորագրել է փետրվարի 1-ին։ Կորոնավիրուսի առաջացման մեղավորը մատնել է ինքն իրեն։ Այս կամ այն վիրուսի տարածման թափանիվը գործարկել է հենց այն երկիրը, որը մինչև փետրվարի 1-ը գիտեր, որ լինելու է «ինչ-որ համայնաճարակ», այն երկիրը, որն իր զինվորականներին «համայնաճարակի գծով ազգային (այսինքն` ԱՄՆ-ի ներսում) պլանները կատարելու» հրաման է տվել։ Վերհիշեք իմունային անբավարարվածության վիրուսը (ՁԻԱՀ) կամ Էբոլայի տենդի վիրուսը։ Մի երկու տարի առաջ ԱՄՆ-ը իր ազգային շահերին և անվտանգությանն սպառնացող գլխավոր թշնամի (Չինաստանից ու Ռուսաստանից հետո) էր համարում հենց Էբոլայի տենդը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ամերիկյան իշխանությունները փնտրում էին, թե վիրուսներից որն ավելի արագ կկրճատի Երկրի բնակչությունը։ Հազիվ թե պատահական է, որ ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլև մի շարք արևմտյան երկրների ԶԼՄ-ներ հիմա գրում են, որ, «անհայտ պատճառով», կորոնավիրուսից մահացող ամերիկացիների հիմնական զանգվածը կազմում են ԱՄՆ-ի նեգր և լատինաամերիկացի բնակիչները։
Շարունակենք։ Պարզվում է, որ զինվորականների կողմից ԱՄՆ-ում իշխանության փաստացի զավթման գծով այդ արտակարգ գործողությունները նախապատրաստելու համար գոյություն ունի 7 գաղտնի պլան, որոնցից մի քանիսը միմյանցից բավական անջատ են։ Դրանցից երեքը կապված են տրանսպորտի հետ` պարզապես Սպիտակ տունը և դաշնային կառավարությունը տարհանելու և նրանց օգնելու համար, երբ նրանք տարհանված են և գործում են այլընտրանքային օբյեկտներից։ Առաջինը կոչվում է «Գործադիր առանձնատան բնակիչների փրկման ու տարհանման պլան», որով պետք է ապահովվի նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայքլ Փենսի և նրանց ընտանիքների պաշտպանությունը, անկախ այն բանից` դա նրանց տեղափոխությունն է դեպի գաղտնի ծառայությու՞ն, թե՞, աղետի դեպքում, նրանց հանելը Սպիտակ տան բեկորների տակից։ Երկրորդը կոչվում է «Շտապ տարհանման համատեղ պլան», որով տրանսպորտ է ապահովվում պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության մյուս ղեկավարների համար, որպեսզի նրանք կարողանան լքել Վաշինգտոնի շրջանը։ Երրորդն «Ատլաս» պլանն է, որով նախատեսվում է ոչ զինվորական առաջնորդների` Կոնգրեսի, Գերագույն դատարանի ղեկավարության և այլ կարևոր գործիչների տեղափոխությունը արտակարգ վերատեղավորման վայրերը։ Ըստ «Ատլաս» պլանի` դեռ գաղտնի բունկերը պետք է ակտիվացվի և շրջափակվի, իսկ կառավարական գործառնությունը պետք է տեղափոխվի Մերիլենդ նահանգ։ Հը՞, Մերիլենդ նահա՞նգ, գաղտնի բունկե՞ր։ Այդ ու՞մ համար` գաղտնի։ Մենք համոզված ենք, որ նույնիսկ Իրանի հետախուզական կենտրոններում այսօր նստած բարձրաստիճան սպաները բացահայտորեն ծիծաղում են։ Հայտնի է, որ Իրանի ԻՀՊԿ-ի «Քոդս» ջոկատի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անձնական նամակը մի քանի տարի առաջ «ինչ-որ կերպ» հայտնվել էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այն ժամանակվա տնօրեն, գեներալ Դեն Փեթրեուսի սեղանին։ Դրա հետևանքով նա ստիպված էր պաշտոնաթող լինելու։ Եվ մենք անհարմար ենք համարում նույնիսկ ենթադրել, թե Մերիլենդի բունկերը գաղտնի էր, ասենք, Ռուսաստանի և Չինաստանի հետախուզությունների համար։
Ի՞նչ կուզեինք ընդգծել։ 2001 թ. Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վրա հարձակումից հետո (թեև այժմ ապացուցված է, որ հարձակում չի եղել. եղել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ոչ այն է` դիվերսիա, ոչ այն է` գործողություն) ամերիկյան հատուկ ծառայությունները և Պենտագոնը պետքական ու կարևոր շատ եզրակացություններ արեցին, թե ինչպես պետք է արձագանքել արտակարգ իրադրության դեպքում, այդ թվում այն ժամանակ, երբ վտանգը դուրս է գալիս ռազմական կամ ահաբեկչական հարձակման շրջանակներից։ Բայց... եկավ 2006 թիվը և «Կատրին» փոթորիկն ակնհայտորեն ցույց տվեց, թե իրականում ինչ արժեն ամերիկյան ուժային կառույցների և տարատեսակ «ազգային գվարդիականների» պլանները։ Հիշեցնենք, որ այն ժամանակ զինվորականներն ու ազգային գվարդիան մեկ ամսից ավելի չէին կարողանում վերահսկողության տակ վերցնել Նոր Օռլեանը` կողոպտիչներին թույլ տալով այնտեղ անել իրենց ուզածը։ Նոր Օռլեանն ընդամենը ափամերձ քաղաք է, թեև բավական մեծ, բայց հիմա խոսքը ԱՄՆ-ի ողջ տարածքի մասին է, որտեղ լիքն են օրինական զենք ունեցող մարդիկ։ Այն պայմաններում, երբ իրենց տներում փակված են 328 մլն մարդիկ, սուր հոգեգարության ի հայտ գալը ժամանակի հարց է։ Եվ Աստված այդ Նոր Օռլեանի հետ. հիմա փռշտում է և բարձր ջերմաստիճան ունի ԱՄՆ-ի հզորության ողջ պրոյեկցիան։ Եթե հավատանք Վաշինգտոնի պաշտոնական տվյալներին, ընդամենը երկու ավիակիր է մնացել շարքում, որովհետև մնացած ինը վերանորոգման են կանգնած։ Իսկ եթե պատերազմ լինի, գեներալ Թերենս, ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ Ներեցեք, բայց դժվար է որևէ բան պատկերացնել այն ամենից, ինչով աչքի է ընկել ԱՄՆ-ը մարտ-ապրիլին. ասենք, ռուսական որևէ նավ համայնաճարակի ժամանակ չընդունեին ռուսական գոնե մեկ նավահանգստում կամ իրանական (նաև` չինական) որևէ ռազմանավի ստիպեին «պտտվել» ու չթողնեին նավահանգիստ։ Իսկ ԱՄՆ-ում դա բնական է. ավիակիրներին արգելված է նավահանգիստներ մտնելը, որովհետև դա «անհամաչափորեն կմեծացնի բժշկական ենթակառուցվածքի ծանրաբեռնումը»։ Չե՞ք կարծում, որ մարտական պատրաստության մակարդակը պարզապես ցնցող է։ Եկեք ու վերցրեք չինական արտադրության հատուկ պաշտպանիչ ձեռնոցներ կրող ձեռքերով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ