Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պերմյակովը Չիտայում վեց անգամ փախել է զորամասից

Պերմյակովը Չիտայում վեց անգամ փախել է զորամասից
05.02.2015 | 22:26

ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների տվյալներով՝ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից: Սակայն, չնայած բազմաթիվ կարգապահական խախտումներին, զորամասի հրամանատարը երաշխավորել է զորակոչիկի տեղափոխումը Գյումրու զորամաս, գրում է LifeNews-ը: «Պաշտոնապես զորամասից հեռանալու մասին գրառում է արվել ընդամենը մեկ անգամ, դրանից հետո Պերմյակովին տեղափոխել են բուժման` հոգեբուժական բաժանմունք: Այնտեղ նա խոստովանել է բժիշկներին, որ չի ցանկացել ծառայել»,- LifeNews-ին պատմել է աղբյուրը: Չիտայում զորամասի ղեկավարությունը հաստատել է Պերմյակովի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստը՝ նշելով, որ նա փախել է միայն մեկ անգամ: «Փաստաթղթերում մեզ մոտ նշված է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին, այդ ժամանակ նա փախել է զորամասից և բացակայել է ավելի քան մեկ օր: Մյուս դեպքերի մասին մենք տեղյակ չենք»,- ասել է զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը: Ավելի վաղ LifeNews-ը հայտնել է, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու դեմ, ով զորակոչել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, և զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ