Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը երկրի քուրդ բնակչությանը վերաբերվում է որպես երկրորդ կարգի քաղաքացիների՝ գրել է թուրքական Sabah-ը: Նա նշել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն: Թուրքիայում խոսք անգամ լինել չի կարող մի ազգի նկատմամբ մյուսի գերակայության մասին: Երբ Թուրքիան հրաժարվեց ռազմական ուժ կիրառել քրդերով բնակեցված սիրիական Քոբանի քաղաքը ԴԱԻՇ-ից («Իրաքի և Շամի իսլամական պետություն») պաշտպանելու համար, մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ կառավարությունը քրդերին վերաբերվում է որպես երկրորդ կարգի քաղաքացիների: