ՌԴ հետաքննությունների կոմիտեն տարածել է տեղեկություն, համաձայն որի՝ ՆԳՆ-ի հակակոռուպցիոն բաժնի նախկին ղեկավար Բորիս Կոլեսնիկովն ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով 6-րդ հարկի պատուհանից:
Հունիսի 16-ին նրան փաստաբանի հետ կանչել էին հարցաքննության: Նա հանկարծակի դուրս է եկել զուգարանից, հարվածել ուղեկցող պահակներից մեկին և ցատկել 6-րդ հարկի պատուհանից:
Հայտնի է, որ Կոլեսնիկովը կալանքից առաջ երկու անգամ ևս ինքնասպանության փորձ է արել: