Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է

Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է
16.06.2014 | 14:17

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց կրակոցների գործով Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:


Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:

«Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կյուրեղյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ