Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում

Լիսկան՝ կրկին ուշադրության կիզակետում
24.10.2013 | 16:22

Թվում էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ մեծամասնության և ընդդիմության ստվար հատվածի ձեռամբ Գլխավոր դատախազ նշանակելուց հետո Լիսկան պիտի մոռացվեր առժամանակ: Բայց՝ ոչ:

Թեև Լիսկայի որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին, Լիսկան էլ այս ընթացքում հասցնում էր ազատ շրջել Երևանում, այնուամենայնիվ, Լիսկայի անցյալը հիշողներ ու ջրի երես հանողներ կան:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վերջին ամիսներին էլ թերթ ու հեռուստաընկերություն չմնաց, որ չհեղեղեր իր հայտարարություններով, չքրքրեր, անցյալի գզրոցներից չհաներ նախկին մարզպետի կենսագրությանը վերաբերող ուշագրավ դրվագներ ու չդարձներ դրանք հանրության սեփականությունը:

Եվ հիմա Լիսկան հասել է դատարան, բողոք է ներկայացրել՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետի՝ պահանջելով, որ դրանք հերքվեն, հետն էլ՝ 1,5 միլիոն դրամ է ուզում:

Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն էլ այս ընթացքում է բողոք ներկայացրել, առաջիկայում սպասվում են դատական նիստեր, որոնց ժամանակ էլ կքննվի այդ բողոքը:

Հայկ Ալումյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ինքն ամեն ինչ անում է արդարարության վերականգնման համար և չի հետաքրքրվում, թե ինչով են զբաղված Սուրեն Խաչատրյանն ու իր մերձավորները: Դատական նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին, նոյեմբերի 4-ին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ