ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վենեսուելայում ապրիլի 14-ին նախագահի ընտրություններ են

Վենեսուելայում ապրիլի 14-ին նախագահի ընտրություններ են
10.03.2013 | 13:50

Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունն առաջադրելու է իշխող կուսակցությունը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, ինչպես և նախորդ ընտրություններում, կլինի Էնրիկե Կապրիլեսը։
Նշենք, որ 2012թ. աշնանը կայացած նախագահի ընտրություններում Ուգո Չավեսը 4-րդ անգամ էր ընտրվել երկրի նախագահ։ Այդ ժամանակ նրա օգտին քվեարկել էր ընտրությանը մասնակցածների 54 տոկոսը, իսկ նրա մրցակիցը ստացել էր 44 տոկոս ձայն։
50-ամյա Մադուրոն ուրբաթ երդմնակալության արարողության ընթացքում խոստացել է շարունակել Չավեսի քաղաքականությունը։ Ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու առավել մեծ հավանականություն ունի հենց Մադուրոն։

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ