ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ընդդիմությունը տարբեր ճակատներով փորձում է ամրագրել իր հաղթանակը»

«Ընդդիմությունը տարբեր ճակատներով փորձում է ամրագրել իր հաղթանակը»
07.03.2013 | 17:27

«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ավանդույթ չկա»,-«Հայացք» մամուլի ակումբում, խոսելով ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին, կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
«Այսօր ընդդիմությունը խաղում է առաջին համարով, իսկ իշխանությունը դեռևս առճակատման չի գնում: Իշխանությունները սպասում են, որ ճնշումը ժամանակի հետ մեկտեղ կթուլանա, և իրենք կմնան իրենց դիրքերում»,-ասաց փորձագետը, նշելով, որ այս ընտրություններում իշխանության զգոնությունը թուլացված էր, և ընդդիմությունը, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, կարողացել է արձանագրել այնպիսի արդյունքներ, որ երբեք պատմության մեջ չենք ունեցել : «Իրականում հասարակությունը խորը կասկած ունի այս տոկոսների հետ կապված: Շատ քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդ որում՝ 70/30 տոկոս հարաբերակցությամբ: Նույնիսկ պաշտոնական տվյալներում Հայաստանում հասարակությունը մեծամասամբ չի վստահում իշխանություններին, չի ընդունում նրանց լեգիտիմությունը»,-ընդգծեց նա:
Ասուլիսում ներկա մյուս բանախոսի`ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր ՄԱԿԱՐՈՎԻ կարծիքով, «փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ չկա հավատ՝ ընտրության արդյունքների նկատմամբ, ինչը խնդիր է»: Ինչ վերաբերում է ձայների նման տոկոսային հարաբերակցությանը, Ա.Մակարովի խոսքով`«անակնկալ ոչինչ չի եղել, քանի որ իշխանությունը մինչ ընտրությունը կարծես ձգտում էր չստանալ չափազանց շատ մեծ տոկոս, և խոսում էր միայն 60-65 տոկոսի մասին, և բնական է, որ մնացած 35 տոկոսը պետք է գնար որևէ այլ թեկնածուի: Դա նորմալ թիվ է ընդդիմության համար՝ ցանկացած քիչ թե շատ բաց հասարակությունում»:
Անդրադառնալով հետագա զարգացումներին, պրն Վարդանյանը ասաց, որ այսօր ընդդիմությունը տարբեր ճակատներով փորձում է ամրագրել իր հաղթանակը: Շատ բան կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ ծրագիր կներկայացվի՝ հաղթանակի ամրագրմանը հասնելու համար: ՍԴ-ի դերը , ըստ Վարդանյանի, նույնպես փոքր չէ. «եթե ՍԴ-ն անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքները, ապա անպայման Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կդրվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը»,-վստահեցրեց բանախոսը: Նրա դիտարկմամբ, «Ժառանգության» գործողություններում տրամաբանություն կա, և այս ամենը տանելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին ու նոր ընտրություններ կազմակերպելուն:
Ալեքսանդր Մարկարովն էլ հավելեց, որ «Ժառանգությանը» մնում է Երևանի քաղաքապետի մայիսյան ընտրություններին ապացուցել, որ ընդդիմադիր զանգվածի ձայներն իրոք իրենն են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ