ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեղադրանք է առաջադրվել Վարդան Սեդրակյանին

Մեղադրանք է առաջադրվել Վարդան Սեդրակյանին
06.03.2013 | 14:47

ՀՀ ազգային անվտանգության պաշտոնական կայքէջում արդեն հաղորդագրություն է տեղադրվել, որ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:
Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ