ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ելքն այս պարագայում փոխզիջումն է` իրական իմաստով, ոչ թե թատրոնի»

«Ելքն այս պարագայում փոխզիջումն է` իրական իմաստով, ոչ թե թատրոնի»
01.03.2013 | 17:11

«Այսօր վատ առումով սիմվոլիկ օր է: Ես ականատես չեմ եղել, որովհետև ձերբակալված եմ եղել: Կարծում եմ` մարտի մեկի հիմնական սև էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը, իհարկե առանց այդ ժամանակվա կոալիցիոն ուժերի, նրանց աջակցող ուժերի չէր կարող լինել մարտի մեկ: Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, որևէ խնդիր չէր լինի: Հայտնի է գոնե, որ երեք զոհերի պատասխանատուները զինվորական էին, որևէ խնդիր չկա բացահայտելու համար: Ոչ մարտի 1-ի, ոչ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի գործում է այս ռեժիմը, որովհետև մեր երկրում իրավական հարցերը լուծվում է քաղաքական պատվերով»,-«Տեսակետ» ակումբում ահա այսպիսի տեսակետ հնչեցրեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս ՄԱԿԵՅԱՆԸ: Նրա համոզմամբ, «Մարտի 1»-ը չի կրկնվի, քանի որ «հիմա շատ բան է փոխվել: Փոխվել է հասարակությունը, միջազգային կառույցների վերաբերմունքը, նաև իշխանությունները հասկանում են, որ մեկը չմարսած երկրորդ քայլը կլինի իրենց համար ինքնաոչնչացում»:

Պ. Մակեյանը ողջունեց հասարակության «ըմբոստացումը» և ասաց, որ իրենք աջակցում են այդ քայլն անողներին, մինչդեռ խնդիր ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ հասարակությունը: Իշխանության խնդիրն, ըստ բանախոսի, ավելի բարդ է, որովհետև նա պետք է ինչ-որ բան զիջի, նույն ցիկլը կրկնել այլևս չի լինի: «Ելքն այս պարագայում փոխզիջումն է` իրական իմաստով, ոչ թե թատրոնի: Երբ Կոնգրեսը գնաց իշխանության հետ երկխոսության, իշխանությունը դա օգտագործեց, բայց դա Կոնգրեսի մեղքն էր, որ նվիրվեց, հավատաց ու գնաց: Կոնգրեսը մի դրական բան արեց` մեր հասարակությանը սովորեցրեց երկարատև պայքարի: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կոնկրետ ներկայացնի պահանջների կատարման ժամանակացույց»,-ընդգծեց նա` հավելելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին դեմ է նաև իրենց կուսակցությունը: ՈՒստի այս պարագայում միակ ճիշտ որոշումը ԱԺ-ն լուծարելն է: «Իմ կարծիքով` իշխանությունը դեռ վերջնական պատասխան չի տվել: Եթե իշխանությունը չգնա փոխզիջման, ամեն ինչ կկորցնի»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ