ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աճպարարությո՞ւն, թե՞ երևակայության պակաս

Աճպարարությո՞ւն, թե՞ երևակայության պակաս
26.02.2013 | 17:26

Պատգամավորի բացակայությունը էթիկայի հանձնաժողովը կարող է համարել հարգելի կամ ոչ հարգելի: Այս հարցի առնչությամբ այս պահին ԱԺ-ում թեժ քննարկում է ընթանում: Դաշնակցականներն ու ԲՀԿ-ն «բզկտում» են այս առնչությամբ օրենքի նախագիծ ներկայացրած ՀՀԿ-ին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախ նկատեց, որ պայմանավորվածություն են խախտել, ապա հավելեց. «Ես չեմ կարող պատգամավորի բացակայության խնդիրը կապել էթիկայի հանձնաժողվի հետ: Կներեք, գուցե իմ բացառիկ երևակայությունը չի բավարարում հասկանալ, թե պատգամավորի բացակայությունը ինչու պիտի էթիկայի խախտում դիտվի: Չեմ կարծում, որ էթիկայի հանձնաժողովը պետք է դարձնել քաղաքական գործիքը`այս կամ այն պատգամավորի հետ անձնական հաշվեհարդար տեսնելու համար: Իսկ եթե հանձնաժողովը պարապ է մնացել ու կրեատիվի, սուր զգացողությունների պակաս ունի, այստեղ նստած պատգամավորների մեջ բազմաթիվ կրեատիվ դեմքերով քայլողներ կան, ու հանձնաժողովը հաստատ աշխատանքի պակաս չի ունենա»,-հեգնեց Նաիրա Զոհրաբյանը: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ էթիկայի հանձնաժողովը դարձել է քաղաքական մարմին:
Նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանն էլ հորդորեց քաղաքական աճպարարությամբ չզբաղվել և ամբողջովին չաղավաղել նախագծի նպատակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ