Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են

Հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են
08.01.2013 | 22:39

2013-ի հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են լինելու: Միխայիլ Սահակաշվիլին այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, որովհետև Սահմանադրության համաձայն նախագահը կարող է ընտրվել երկու անգամ հնգամյա ժամկետով: Նախագահի պաշտոնում չընտրվելու իր մտադրության մասին արդեն հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառել, որ «Վրացական երազանքը» կարող է իրեն առաջադրել: «Ես վստահ եմ, որ մենք լավ թեկնածու կունենանք, ով մեծ ձգտումներ կունենա հաղթանակի համար: Թե ով կլինի նախագահի թեկնածու, կոալիցիան կորոշի մոտակա ամիսներին»,-ասել է Իրակլի Ալասանիան:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ