Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Չավեսն սկսել է քայլել

Չավեսն սկսել է քայլել
27.12.2012 | 11:23

Ուգո Չավեսը կամքի մեծ ուժ է ցուցաբերում։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երեկ ելույթ ունենալով Ֆալկոն նահանգում՝ նա հաստատել է այն տեղեկությունը, որ երկրի առաջնորդը վիրահատությունից երկու շաբաթ անց սկսել է քայլել հիվանդասենյակում։
Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը հանրությանը մշտապես տեղեկացնում է նախագահի առողջական վիճակի մասին։ Նա հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, որ նախագահի առողջության մասին պաշտոնական լուրերը իբր հակասական են։ Փոխնախագահը նման մեղադրանքները ստոր արշավի հետևանք է անվանել։

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ