«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՀԱՀ-ը կոչ է անում խանութներ վազելուց առաջ վճարել բանկային պարտքերը

ՀԱՀ-ը կոչ է անում խանութներ վազելուց առաջ վճարել բանկային պարտքերը
23.12.2012 | 18:59

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ֆինանսական իշխանություններն այսօր խորհուրդ են տվել երկրի բնակչությանը լավ հաշվարկել ընտանեկան բյուջեն և նախ վճարել բանկերին ունեցած պարտքերը, նոր միայն գնալ խանութներ՝ ամանորյա և սուրբ ծննդյան գնումների։

«Դեկտեմբերը տարվա այլ ամիսներից չի տարբերվում։ Հիշեք, որ դուք չեք կարող ծախսել ամսական աշխատավարձից ավելին։ Եթե պարգևատրում եք ստացել, ապա նախ վճարեք պարտքերը։ Փողերը ծախսեք խելամտորեն»,- ասվում է ՀԱՀ ազգային վարկային համակարգողի ուղերձում։

ՀԱՀ-ի 51 միլիոնանոց բնակչության ընդհանուր պարտքը բանկերին կազմում է 160 միլիարդ դոլար, որոնք տրվել են հիփոթեքի, մեքենաների վարկավորման և այլ նպատակների համար։ Աֆրիկյան այս հանրապետությունում 19,6 միլիոն ակտիվ վարկառու կա, նրանց 53 տոկոսը ժամանակին վճարում է պարտքերը, 47 տոկոսը թերանում են։
«Մենք կոչ ենք անում Հարավային Աֆրիկայի բնակչությանը հիշել, որ կյանքը շարունակվելու է նաև տոնական օրերից հետո։ Այս կարճ ժամանակում պետք չէ կատարել քայլեր, որոնք կբերեն այնպիսի հետևանքների, որոնց համար կզղջաք ամբողջ կյանքի ընթացքում»,- ասվում է ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ