Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Սիրիայում ապստամբների հարվածներից աշակերտներ են զոհվել

Սիրիայում ապստամբների հարվածներից աշակերտներ են զոհվել
04.12.2012 | 22:17

Դամասկոսից 20 կմ հյուսիս գտնվող գյուղերից մեկի դպրոցի վրա ընկած արկի հետևանքով 8 աշակերտ և ուսուցիչ է մահացել։ Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են հերթական ահաբեկչությունը խաղաղ բնակչության նկատմամբ։ Ապստամբները հաստատել են, որ նշված շրջանի հրետակոծումն իրենց ձեռքի գործն է։

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ