Հնդկաստանում ստեղծվել է «Հասարակ մարդ» անունը կրող հակակոռուպցիոն կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը Արվինդ Քեջրիվալն է՝ հակակոռուպցիոն շարժման հայտնի ակտիվիստ։ Քաղաքական նոր ուժի գործունեության մեկնարկին նվիրված հանրահավաքին, որ տեղի է ունեցել Դելիում, հավաքվել էին շարժման մի քանի հազար կողմնակիցներ։