Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Պարգևավճար՝ իսլամիստ առաջնորդի մասին տեղեկության համար

Պարգևավճար՝ իսլամիստ առաջնորդի մասին տեղեկության համար
24.11.2012 | 22:05

Նիգերիայի բանակը 300 հազար դոլար պարգևատրում է խոստացել նրան, ով կօգնի բռնել «Բակո խարամ» իսլամիստական աղանդի առաջնորդ Աբուբակարա Շեկաուին։ Զինվորականները հայտարարել են նաև խմբավորման այլ առաջնորդների մասին տեղեկությունների պարգևավճարների մասին։
Վերջին տարիներին «Բակո խարամի» գրոհայինները երկրի հյուսիսային մասում մի շարք աղմկահարույց հարձակումներ են իրականացրել ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Այդ հարձակումների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ։

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ