ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկել է հրատապ խորհրդարանական քննարկումներ սկսել «Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով:
Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել երկրի ղեկավար շրջանակներում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որը հանգեցրել էր 3 նախարարների պաշտոնանկությանը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հոկտեմբերի 17-19-ին կազմակերպել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դասավանդողների առաջին եռօրյա վերապատրաստումը` նվիրված մեծահասակների ուսումնառության մեթոդաբանությանը:
Ըստ ամենայնի՝ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ երեկ կայացված դատավճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:
Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին այսօր մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Այսօր Շանթ Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բացատրեց, թե որն էր անցյալ տարի, նոյեմբերի 5-ին իր և իր ընկերների իրականացրած ակցիայի նպատակը:
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում, հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստն այսօր սպասվածից այլ՝ անսպասելի ընթացք ստացավ:
Իրանը բոլոր ժամանակների լավագույն ռազմաստրատեգիա ունեցող, մշակող պետությունն է։
Մեզանից շատերն ակնկալում էին, որ Իրանը հաշված ժամերի ընթացքում պետք է վրեժ լուծի Իսրայելից, մինչդեռ․․․