-
15.03.2013|
16:23
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը միաձայն որոշել է, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է ընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:
-
15.03.2013|
12:53
2013 թ. մարտի 15-ը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից հայտարարված է Քնի համաշխարհային օր (ՔՀՕ), որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Քնի խանգարումների հայկական ասոցիացիան նույնպես մասնակցում է այս կարևոր նախաձեռնությանը: Քնկոտությունը և անքնությունը վերածվել են գլոբալ համաճարակի` բացասաբար անդրադառնալով առողջության ու կյանքի որակի վրա: ՔՀՕ կարևորագույն խնդիրն է նպաստել քնի խանգարումների կանխարգելմանը:
-
15.03.2013|
12:13
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ. «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ»:
-
14.03.2013|
16:50
Կյանքի 77-րդ տարում մահացավ բանաստեղծ Արամայիս Սահակյանը:
Նա հեղինակ է «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել և սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլ գրքերի: Երգերի տեքստերի համար դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր:
-
14.03.2013|
14:46
Ցավոք, իշխանություն-ընդդիմություն պայքարը նորից թևակոխել է ոստիկանների հետ ընդհարման փուլ: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը վրան տեղադրի: Ինչո՞ւ: Խարխլելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի տեղադրած վրանը մեր ազգային անվտանգության հիմքերը: Ինչո՞ւ է հերթական անգամ իշխանությունն ընդդիմության հետ փորձում խոսել բռնության լեզվով, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կարելի է բանավիճել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի ճանաչման, նրա առաջ քաշած պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման ու այլ թեմաներով և ապացուցել նրա թեզերի ոչ ադեկվատ լինելը:
-
13.03.2013|
17:38
irates.am-ը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դեն մանդատներն ու միանան Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ցանակնում են, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա:
-
13.03.2013|
16:05
«Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆն ասաց, թե այս նախագահական ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ընտրություններից հետո երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածուն մինչև ընտրություններն ընդգծված լիդեր չէր քաղաքական դաշտում:
-
13.03.2013|
15:54
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, արձագանքելով լրագրողներից մեկի հարցին`Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, պատասխանեց. «Հետընտրական զարգացումները թույլ չեն տալիս հստակ պատասխանել հարցադրմանը, որովհետև քաղաքական գործչի և թիմի կարևորագույն հատկություններից մեկն այն է, որ ինքն իր առջև դնի իրատեսական խնդիրներ և հասնի դրանց: Ես չեմ բացառում, որ տեղի ունենան վերագնահատումներ «Ժառանգություն» կուսակցության և նրա լիդերի ընթացող գործընթացներին»:
-
13.03.2013|
13:54
«Ես ինձ Բնապահպանության նախարարի պաշտոնում չեմ տեսնում»,- այսպես մեկնաբանեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, ըստ որի` եթե նա դառնա նախագահ, Բնապահպանության նախարար կնշանակի բնապահպան Մարիամ Սուխուդյանին:
-
13.03.2013|
11:30
168.am-ն է հրապարակել է Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը` նշելով, որ հաղորդագրությունը ստացել է իր էլեկտրոնային հասցեին: Ըստ հաղորդագրության` կազմը գտնվում է և ՀՀ նախագահի աշխատակազմում: