Շոտլանդիայի 94-ամյա բնակչուհին՝ վախենալով, թե կարող է վարակվել կորոնավիրուսով, 5 օր սոված է մնացել: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Թոշակառու կինը 5 օր շարունակ թաքնվել է իր առանձնատան ձեղնահարկում: Այդ ընթացքում տանից դուրս չի եկել, խանութ չի գնացել: 5 օր անց, երբ թոռները նրան այցի են գնացել, նախ կնոջը տանը չեն գտել, ապա՝ հայտնաբերելով, որ տատիկը ձեղնահարկում է թաքնվել, իջեցրել են ու պարզել՝ նա օրեր շարունակ ոչինչ չի կերել: