ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

80 000 ֆրանսիացիներ խնդրել են Մակրոնին իրենց դուրս թողնել տնից

80 000 ֆրանսիացիներ խնդրել են Մակրոնին իրենց դուրս թողնել տնից
27.04.2020 | 09:30

80000 մարդ ստորագրել են նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խնդրագիրը՝ նվազեցնելու կարանտինային սահմանափակումները: Նրանք կարծիքով՝ զբոսանքի և բնության գիրկ գնալու արգելքը «վնասում է հոգեկան առողջությանը» և չի օգնում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարել: «Ֆրանսիայում բացօթյա զբոսանքներն արգելված են: Կարգը խախտողներին գտնելու համար օգտագործվում են դրոններ, ուղղաթիռներ, կվադրոցիկլներ: Բայց զբոսանքների ժամանակ չեն խախտվում սոցիալական տարածության կանոնները,-նշվում է խնդրագրում:-Մենք կոչ ենք անում փոխել կառավարության որոշումը և թույլատրել բնության հետ շփումը՝ կանոնների խիստ պահպանությամբ»: Հեղինակներն ընդգծում են, որ խնդրում են թույլատրել գործունեության միայն այն տեսակները, որ «օբյեկտիվորեն մեծ վտանգ չեն ներկայացնում, քան աշխատանքը այգում կամ տնային տնտեսությամբ զբաղվելը», «Այո, #մնատանը, բայց մնանք բնության հետ շփումով#»:

«Զբոսանքները սոցիալական անհավասարությունը նվազեցնելու միջոց են: Դա հնարավորություն է նրանց համար, որ չունեն այգի, լավ բնակարան, կարանտինի ժամանակ ստրեսից ազատվելու»՝ գտնում է հոգեբան Քրիստոֆ Անդրեն, որ ստորագրել է դիմումը: Նա նախաձեռնությունը համարում է «գիտության ու դեմոկրատիայի սկզբունքներին միաժամանակ համապատասխանող»: Ֆրանսիայում զբոսանքները մեկ ժամից ավելի կամ տնից մեկ կիլոմետր հեռու՝ արգելված են մինչև մայիսի 11-ը նվազագույնը: Եվրոպական մի քանի երկրներում կարանտինը ավելի մեղմ է՝ Շվեյցարիայի բնակիչները կարող են մենակ լինել բաց օդում, Գերմանիայում իշխանությունները մերժել են այգիները բացել և թույլ են տվել առանց սահմանափակման զբաղվել սպորտով:
RFI


Հ.Գ. Ֆրանսիացիների բախտը ոնց չի բերել: Տիգրան Ավինյանի պես պարետ ունենային, Նիկոլ Փաշինյանի պես՝ վարչապետ՝ ուր ուզեին կգնային, երբ ուզեին ման կգային, հետո ինչ կարանտին է: Թե չէ նամակ գրի՝ ստորագրություն հավաքի, սպասի պատասխանի… Չգիտես՝ կմերժե՞ն, կհամաձայնե՞ն: Մայիսի 11-ից հետո կարանտինը կհանե՞ն, թե՞ կերկարացնեն: Ինչ է թե ժողովրդավարական երկիր են, կարգուկանոն կա, ու պաշտոնյաները իրենց գործը կատարում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ