Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 
  • Նախագահը՝ տրոյական ձիու դերում

    Նախագահը՝ տրոյական ձիու դերում

    23.06.2012| 12:30
    Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել է ստորագրել Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման և ԵՄ-ում բյուջետային կարգապահության խստացման պայմանագրերը, որ իշխող կոալիցիան դժվարությամբ համաձայնեցրել էր ընդդիմության հետ` հույս ունենալով, որ Բունդեստագը արդեն հունիսի 29-ին կվավերացնի` գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:
  • Գազային եղբայրության նոր համաձայնագիր

    Գազային եղբայրության նոր համաձայնագիր

    23.06.2012| 12:24
    Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են հունիսի 26-ին միջպետական համաձայնագիր ստորագրել Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի վերաբերյալ: «Աշխատանքը հասել է եզրափակիչ փուլին: Միջպետական համաձայնագիրը կստորագրվի եկող շաբաթ, Ստամբուլում»,- Reuters գործակալությանը փոխանցել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան` անունը չհրապարակելու պայմանով:
  • Ինչից պետք է վախենա Իրանը

    Ինչից պետք է վախենա Իրանը

    23.06.2012| 12:15
    ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դենիս Ռոսը հայտարարել է, որ վեցնյակի երկրները ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենան Իրանի հետ հերթական անհաջող բանակցությունների նկատմամբ: Նա կանխավ ենթադրում էր, որ մոսկովյան հանդիպումն արդյունքներ չի գրանցելու:
  • ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման հիմնական սկզբունքը պետք է լինի ուժը

    ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման հիմնական սկզբունքը պետք է լինի ուժը

    22.06.2012| 16:44
    «Ռուսաստանը հետևողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում: Իհարկե, մենք թշնամիներ չենք և չենք պատերազմում միմյանց հետ: Դա «սառը պատերազմ» չէ, բայց Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական հակառակորդն է»-, ասել է Միթ Ռոմնին:
  • ԵԽԽՎ հերթական նստաշրջանը

    ԵԽԽՎ հերթական նստաշրջանը

    22.06.2012| 16:34
    Հունիսի 25-29-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը:
  • Լոսկաբոսյան հայտարարությունը վկայում է...

    Լոսկաբոսյան հայտարարությունը վկայում է...

    22.06.2012| 16:25
    «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով փարիզյան հանդիպումը: Ռուսական կողմը դրական է վերաբերվում նման հանդիպումներին քաղաքական երկխոսության շարունակման տեսակետից»:
  •  Չինաստանը կրճատել է նավթի ներմուծումն Իրանից

    Չինաստանը կրճատել է նավթի ներմուծումն Իրանից

    21.06.2012| 15:51
    Չինաստանն էականորեն կրճատել է իրանական նավթի ներմուծումը: Այդպիսով Չինաստանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 28-ին: «Չինաստանը դանդաղ, սակայն վստահորեն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ»,- չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը:
  • «Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին

    «Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին

    21.06.2012| 15:40
    Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
  •  Ֆրանսիան կկրճատի նախարարությունների աշխատողներին

    Ֆրանսիան կկրճատի նախարարությունների աշխատողներին

    21.06.2012| 15:25
    Ֆրանսիայի կառավարությունը բյուջետային միջոցները խնայելու նպատակով նախարարություններում կրճատումներ անելու որոշում է ընդունել:
  • «Ես սիրում եմ իմ ժողովրդին»

    «Ես սիրում եմ իմ ժողովրդին»

    21.06.2012| 12:54
    Ադրբեջանում հունիսի 12-ին ընդունված օրենքով երկրի նախագահն ու նրա կինը չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել նախագահի պաշտոնաթողությունից հետո. նրանց ցմահ անձեռնմխելիության կարգավիճակ է տրվում: