Նյու Յորքում տեղի ուՆյու Յորքում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։ ԱՄՆ գործող նախագահը և հանրապետական կուսակցության թեկնածուն հեռուստաբանավեճի հենց առաջին րոպեներին սկսեցին թեժ քննարկումները։նեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է ինքնալուծարման և 2013թ. հունվարի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Համապատասխան առաջարկով պատգամավորներին էր դիմել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն է կրում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Բենգազիի հյուպատոսարանի անվտանգության համար, որտեղ անցած ամիս սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը։
Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է 2013թ. պետական բյուջեի մանրամասները։ Նախագիծը ենթադրում է տնտեսական ամենախիստ միջոցառումները երկրի նորագույն պատմության մեջ։
Միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն։