12.02.2013|
11:58
Հարավային Կորեայի և ԱՄՆ երկրաբանները հայտնել են Հյուսիսային Կորեայում գրանցված 4,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ երկրաշարժը մարդածին է, և այն միջուկային զենքի փորձարկման հետևանք է։ Հունվարին Փհենյանը հայտարարել էր, որ միադիր է անցկացնել 3-րդ միջուկային փորձարկումը՝ չնայած հնարավոր հետևանքների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախազգուշացումներին։