Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների առջև պետք է հստակ պահանջ դնել

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների առջև պետք է հստակ պահանջ դնել
03.06.2024 | 11:33

2020-ից հետո Ադրբեջան անունով արհեստածին պետությունը գրեթե ամեն ամիս զորավարժություններ է անցկացնում։ Զորավարժությունները, որքան էլ հայտարարեն, թե զորավարժանքներ են, չեն տեղավորվում զորավարժանքների տրամաբանության մեջ։

Օրինակ , հիմա նորից սկսել են զորավարժություններ անցկացնել, այս անգամ զրահատեխնիկայի ներգրավմամբ, հատկապես ծանր զրահատեխնիկայի։

Ադրբեջանում ցամաքային զորավարժությունների միակ թիրախը ՀՀ-ն է, իսկ ՀՀ-ն ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում ենք խաղաղության պայմանագրի։

Հատկանշական է, որ Բաքվի բռնապետը վերջին շրջանում փոխել է հռետորաբանությունը, նա ևս ժամանակ առ ժամանակ խոսում է խաղաղության պայմանագրի մասին, բայց մի վերապահումով՝ նա պահանջներ է առաջ քաշում անընդհատ։ Այսպիսով, Բաքվի բռնապետը միջազգային կառույցների մոտ ցույց է տալիս իր այն հայտարարությունը, որ խաղաղություն է ուզում, բայց իրականում տարածաշրջանում, սահմանին ցույց է տալիս, որ ուժով դեռ հարցեր պիտի լուծի։

Կարծում եմ, որ մեր երկրի տարածքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների առջև պետք է հստակ պահանջ դնենք, որ արձանագրեն այդ ագրեսիվ զորավարժությունները, դրանց ինտեսիվությունը։ Եթե մենք հիմա չենք կարողանում ինքներս զսպել Բաքվի բռնապետին, ուրեմն պետք է իր համար առավելագույնս խնդիրներ առաջացնենք միջազգային հարթությունում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ