Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Աշխարհաքաղաքական պայքարում կա միայն մերկապարանոց շահ

Աշխարհաքաղաքական պայքարում կա միայն մերկապարանոց շահ
13.01.2024 | 08:08

Ցանկացած իրական ուժ ու հզորություն մյուս մրցակից ուժերի բնական հակառակորդն է և պոտենցիալ թշնամին։

Ապրելու համար մարդիկ ձգտում են հնարավորինս մեծ ուժի ու հզորության, ուրեմն պետք է պատրաստ լինեն նաև անկոմպրոմիս մրցակցային պայքարին, որում թույլերին տեղ չկա։

Թույլերին երբեմն փրկում է այն, որ նրանք օրգանապես պետք են ուժեղներին կարիքի դեպքում որպես ազդեցության զոնա, դեմպֆեր կամ էլ որպես չեզոք զոնա օգտագործելու համար՝ հնարավոր հարվածը միանգամից չընդունելու նկատառումով։

Ուժեղները, բացի դրանից, ունեն նաև պաշտպանական երկրորդ էշելոնի կարիք ՝ ստրատեգիական խորության տեսքով։

Ծայրահեղ դեպքում էլ ուժեղն իր նահանջը կամ մասնակի պարտությունը կարող է հավասարակշռել հակառակորդ ուժի հետ իր ազդեցության զոնայի թույլերից մեկին մասնակիորեն կամ լրիվ նրան զիջելով։

Աշխարհաքաղաքական պայքարում, չնայած լիդերների կարևոր դերին, անձնական ոչինչ չկա, կա միայն սիստեմ մակարդակի մերկապարանոց շահ կամ կորուստ։

Սա է zero sum game կոչեցյալը, որում զոհի տեսքով կարող են մասնակցել կողմնորոշումն ու ապրելու կամքը կորցրած թույլերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ