Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կամ մենք, կամ սրանք

Կամ մենք, կամ սրանք
17.11.2023 | 11:14

Մեր պետականությունը փրկելու շանսեր դեռ կան, եթե համահայկական միասնականություն լինի և անվտանգային իրատեսական ճարտարապետության գործուն քայլեր։

Արձանագրենք.

*Արևմուտքի ռազմական աջակցությանն ապավինելը կեղծ մանիպուլյատիվ թեզ է, որի իրական նպատակը թուրքիայի պահանջներին ընդառաջ գնալն է, որովհետև թուրքիան Արևմուտքի ռազմաքաղաքական ալյանսի առանցքային դերակատարներից է։

*Արևմուտքի խոստման տակ Հայաստանը թուրքական շահին զոհաբերելու ծրագիրն է դրված։

Այսպես էր և 100 տարի առաջ, երբ Սևրի դաշնագրով խաբված, հասանք Ալեքսանդրապոլի պայմանագրին։

*Մենք պարտավոր ենք անվտանգային հաշվարկված քայլերով իրատեսական խաղաղության ճանապարհները գտնել։

*Այս խամաճիկները բացառապես զբաղված են իրենց անձնական անվտանգության երաշխիքների փնտրտուքով, որի ճանապարհին Հայաստանը դարձնելու են Արևմուտքի ռազմական պլացդարմ՝ երկրորդ ՈՒկրաինա։

Իրավիճակը պահանջում է լուծումներ.

Կամ մենք, կամ սրանք։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ