Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Մեկ օրով ապրելը տարբերակ է

Մեկ օրով ապրելը տարբերակ է
28.10.2023 | 14:15

Հայաստանում մեկ օրով է պետք ապրել. վաղը կամ մեկ ժամ հետո չես իմանա գլխիդ ի՞նչ կգա։

Հայաստանում ներվեր էլ ծախսել պետք չէ, քանի սահմանին շվշվացող ԱԱԾ-ի աշխատողը Ադրբեջանի սահմանները լավ գիտի, բայց Հայաստանինը` ո'չ։

Հայաստանում բանակի, զինվորի կենաց խմելը, կամ խաղաղություն մաղթելը նախկիններից մնացած վատ խասյաթ է, քանի որ բանակի ծառայողը սահման չի պահում, այլ տուն ու ընտանիք է կերակրում, զենքն էլ… հրաման չկա թուրքի դեմն առնելու համար։

Բանակում Կյաժն էր ծառայում, որ իր դիրքի համար իրան պայթացրեց, իսկ հիմա բանակ չկա, բանակի տնազն էլ չի։

Հայաստանում ապրելը անորոշության, դեժավյուի կինո է. քնում ու արթնանում ես աննպատակ, անապագա, անծրագիր, առանց վաղվա գալիքի։ Ամեն օր նույն միապաղաղությամբ, զգայարանների բթացմամբ, մեկ գրիպ, մեկ սրտի ցավով, ճնշումի տատանումներով, մեկ էլ նորից ինքնազգացողության վատթարացմամբ։

Ամեն դեպքում մեկ օրով ապրելը տարբերակ է:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ