ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Չի կարելի թույլ տալ, որ մեր էս մի բուռ երկիրն էլ Ուկրաինա դառնա

Չի կարելի թույլ տալ, որ մեր էս մի բուռ երկիրն էլ Ուկրաինա դառնա
22.09.2023 | 14:13

Վերևից ներքև հրահանգ է իջեցված անել հայտարարություններ, գրել ստատուսներ մոտավորապես այն մասին, որ Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունը իրական անկախություն է ձեռք բերում։ Ցավոք, էս կուտը կերել են նաև որոշ ուսանողներ, ովքեր երեկվա դասադուլի հարցում բացասական դիրքորոշում են հանդես բերել ու վկայակոչել ՀՀ-ի անկախության հանգամանքը։

Երեխեք ջան, անկախությունը հանձնումներով չի ձեռք բերվում։ Անկախությունը «Ռուսաստան, հեռացի՛ր» պահանջով չի ձեռք բերվելու։ Ռուսաստանը տարածաշրջանային ուժային կենտրոն է, տերություն, որը ՀՀ-ի վրա ազդեցության շատ այլ լծակներ ունի, քան Արցախը։ Արցախը հիմնականում Ադրբեջանի վրա ազդեցության լծակ է ՌԴ-ի համար։ Ու ինչքան շուտ վերանա էդ լծակը, էնքան ՌԴ-ն ուժեղացնելու է ՀՀ-ի վրա իր ազդեցության լծակները։ Նույնիսկ վրացիները, որ կորցրել են Աբխազիա և Հարավային Օսիա, էսօր խուսափում են իրենց հյուսիսային հարևանի հետ հարաբերությունները փչացնելուց։ Չի կարելի թույլ տալ, որ մեր էս մի բուռ երկիրն էլ Ուկրաինա դառնա: Անկախությունն այլ կերպ են ձեռք բերում՝ տասնամյակների պլանավորված, հետևողական աշխատանքներով, ռազմական, տնտեսական ինքնաբավության ձգտելով։

Իսկ Արցախը... Արցախը մեր ինքնիշխանության միջնաբերդն է։ Արցախով մենք թշնամու դեմ կրկնապատիկ ուժ ունեինք։ Արցախի հանձնումով մեր գոյաբանական պրոբլեմներն ավելանալու են։ Ու Ավոյի կերպարը պլագիատ անելով իշխանության եկած դավաճանը այսօր ուզում է շրջել հայոց պատմության վերջին էջը՝ Արցախի հանձնումը որակելով իբրև անկախություն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4092

Մեկնաբանություններ