Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է (այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է)

Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է  (այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է)
18.05.2023 | 22:57

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից...»,- այս խոսքերը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսից են, որի համար նա արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների:

Սարոյանը, սակայն հրաժարվել է 10 հազար դոլար մրցանակից՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: ՈՒրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,- իր մասին ասել է Սարոյանը:

Սարոյանը պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով: Նրա հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ:

Սարոյանի առավել ճանաչված գործերից են «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին», «Մի գավաթ բարություն» դրամաները:

Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի կարծիքով` Սարոյանը կարող է դառնալ ցանկացած ազգի հոգևոր ու մշակութային մաքրագործման, վեհացման խորհրդանիշ. «Սակայն, այս գիտակցումը դեռ ամրագրված չէ մեր մեջ, մեր հասարակությունը լիովին չի արժևորում կամ չի կարևորում Սարոյանի բացառիկ երևույթ լինելը ոչ միայն հայ ազգի մշակութային համատեքստում, այլև՝ համաշխարհային գրականության»:

Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում: Գրողը մահացել է Ֆրեզնոյում, նրա աճյունի մի մասը թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5348

Մեկնաբանություններ