Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թերություններ էլ կային, բայց էս աստիճա՞ն

Թերություններ էլ կային, բայց էս աստիճա՞ն
21.01.2023 | 11:21

Բանակի չորորդ իշխանությունն էինք, այսօր սայլի հինգերորդ անիվն էլ չենք. չեն էլ թողնում լեզուդ կախ գցած՝ հետևներից վազելով գնաս:


Ահա թե ինչու չեն թողնում ոչ ցերեկային, ոչ գիշերային հանկարծակի ստուգումների, թեկուզ՝ ամենալավ, զուտ տեղանքիդ ու զինվորիդ կեցությանը ծանոթանալու նպատակով:
Զինվորի կոշիկի թելին էլ էինք ուշադրություն դարձնում, թե ինչպես է կապված, վազելուց հո չի՞ քանդվի, ընկնի ոտքի տակ ու վայր գցի, վնասվածք ստանա, շարքը խախտի. հարդարված անկողնու ծալքին, հանդերձի անթերի օձիքին, տագնապի դեպքում որտեղ են զենքն ու պարագաները պահվում, ի՛նչ հեռավորության վրա, հասցնու՞մ է հագնվել ու հարդարել անկողինը, զորանոցը, զորանոցի ջերմաստիճանը 18-ից ցածր լիներ՝ մինչև զորամասի հրամանատար պատասխան էր տալիս:


Էն տարին N զորամասի՝ Արցախյան պատերազմի մասնակից, ավագ սպա բուժքույրը՝ Նարինեն, քնով էր ընկել, ուշացրել էր ջերմություն ունեցող զինվորին պարացետամոլ տալ, առավոտյան զինվորն ուշաթափվել էր եռամսյակի ամփոփմանը, դրոշը ձեռքին...
ԱՀՏԱ-ն զեկուցագիր ներկայացրեց հրամանատարին՝ կինը հեռացվեց աշխատանքից:
Միայն երկու տարի անց նախարարը վերականգնեց մեկ այլ տարածքի զորամասում՝ հաշվի առնելով երբևէ նրա մասին հրապարակած իմ բարի նյութերը: Խեղճ կինը, թերթերն առած, մտել էր ընդունելության:


Ահա թե ինչ արժեր զորքի թերթը, լրագրողի խոսքը:
Թերություններ էլ կային, ամեն ինչ էլ կար, բայց էս աստիճա՞ն: Սա տնաքանդության վերջն է:
Բանակն աստիճանական կայացման փուլեր էր անցնում աչքներիս առաջ, չթողին վարդը բացվի:
Խորշակը վրա տվեց:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 14465

Մեկնաբանություններ