ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գիտական հետախուզության հանճարը

Գիտական հետախուզության հանճարը
29.12.2022 | 08:22

Հայկ Բադալի Հովակիմյանը խորհրդային լեգենդար հետախույզների կոհորտայից է: Մասնագիտական հանրույթում գիտական հետախուզության հանճարի համարում ունեցած հայորդին ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) բնակավայրում:


1909թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Արմավիր, ավարտել տեղի դպրոցը: 1917-ից Ալեքսանդրապոլում էր, աշխատում էր երկաթգծային հանգույցում: 1920 թվին ձերբակալվել է Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար, դատապարտվել, ազատվել է Կարմիր բանակի կողմից:
1921-1922թթ. եղել է Հայաստանի արտակարգ կոմիտեի կոլեգիայի անդամ, 1922-1924թթ.`Հայաստանի խորհրդային ազգերի կոմիսարների (Совнарком) պատասխանատու քարտուղար:
1923-1928թթ. սովորել է Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում, 1927-ին Դ. Մենդելեևի անվան մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում պաշտպանել թեկնածուական մինիմումներ` գերազանց ավարտելով գերմաներեն ու անգլերեն լեզուների երկամյա կուրսերը: Փայլուն տիրապետել է և իտալերենին:


1931 թվականից աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական վարչությունում (ОГПУ), տեղափոխվել արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանում, գործուղվել արտաքին հետախուզության Բեռլինի ռեզիդենտուրա, որտեղ գործել է որպես Գերմանիայում ԽՍՀՄ առևտրի ներկայուցուցիչ: Նույն 1931 թվականին Դ. Մենդելեևի անվան համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան:
1934թ. «Գենադի» կեղծանվան տակ գտնվել է ԱՄն-ում, ինժեների որակում աշխատել «Ամտորգում», պաշտպանել դոկտորական ատենախոսություն, եղել է ԱՄՆ-ում (Նյու Յորք) խորհրդային հետախուզության պետի տեղակալ, իսկ 1938-ից` պետ:


Ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին ինֆորմացիան Հ. Հովակիմյանը ստացել է Կլաուս Ֆուքսից, Յուլիուս ու Էթել Ռոզենբերգներից: Նրա հավաքագրած անձանց մեջ է եղել նաև Հարրի Դեքստեր Ուայթը, ով աշխատել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալ:
Չափազանց ինտենսիվ աշխատանքի պատճառով հասնելով ամբողջական հյուծման (ըստ Մոսկվայի)` 1941-ի սկզբներին ԽՍՀՄ վերադառնալու հրաման է ստացել: Մեկնելուց առաջ մեկ այլ հետախույզից գաղտնի փաստաթղթեր վերցնելու պահին, մինչ խորհրդային նավը նստելը, ձերբակալվել է ՀԴԲ-ի գործակալների կողմից: ԱՄՆ-ի դաշնային դատարանում մեղադրվել է հետախուզության մեջ, սակայն, ըստ 1941թ. հուլիսի 23-ի գործարքի, ազատ է արձակվել`ժ, փոխանակվել է Լեհաստանի տարածքում Կարմիր բանակի կողմից ձերբակալված վեց ամերիկացու հետ, որոնցից միայն երեքն է վերադարձվել:


1941-1947թթ. ղեկավար պաշտոնների է եղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչությունում` աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեկալ, իսկ 1943-1947 թթ. ղեկավարել է ENORMOZ միջուկային ծրագիրը: Համանուն օպերացիայի շրջանակներում նրա գործունեությունը Խորհրդային Միությանը հնարավորություն տվեց կարճ ժամանակամիջոցում ստեղծել սեփական ատոմային ռումբ:
Անվտանգության մարմիններում ծառայության ընթացքում բացառիկ էֆեկտիվությամբ գործած հայորդին արտասահմանից միայն պաշտպանության ոլորտին առնչվող շուրջ 31 հազար գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել ԽՍՀՄ, հատուկ կարևորության մեքենաների ու սարքավորումների 155 գծագիր, 163 օբյեկտի հատակագիծ և այլն:


Անվտանգության գեներալ-մայորը 1947 թվին (այլ տվյալներով` 1948) դուրս է եկել ծառայությունից` ամբողջովին նվիրվելով քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքներին:
1954 թվականին նրան զրկել են գեներալ-մայորի զինվորական կոչումից: Մահացել է Մոսկվայում, 1967 թվականին, հուղարկավորված է Հայկական գերեզմանոցում:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 29436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ