ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ինչով է զբաղված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը»

«Ինչով է զբաղված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը»
17.05.2022 | 07:40

Հենց սկզբից ասեմ, որ մտահոգված և զարմացած եմ Թումանյանի տուն-թանգարանում «սուրճի մշակույթին» նվիրված միջոցառումների կապակցությամբ։ Թումանյանի թանգարանը, փաստորեն, ժամանակ ունի Թումանյանից բացի զբաղվելու այլ գործերով:

Այն դեպքում, որ Թումանյանն այնքան մեծ և անընդգրկելի է, որ նրա ստեղծագործական ժառանգությունը որքան էլ ուսումնասիրես, որքան էլ թարգմանես և ներկայացնես աշխարհին, որքան էլ դրա վերաբերյալ կոնֆերանսներ, սեմինարներ, քննարկումներ կազմակերպես, դարձյալ ժամանակը բավարար չի լինի։ Ինձ հետաքրքրում է, թե քանի՞ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են գրվել Թումանյանի մասին վերջին տասը տարիներին, քանի՞ գիտական հոդվածներ են տպագրվել թանգարանի աշխատակիցների և թանգարանի տնօրենի կողմից, ի՞նչ նոր թարգմանություններ են արվել, ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել Թումանյանի աշխարհայացքի, փիլիսոփայության վերաբերյալ: Ասեմ, որ դեպի թանգարան բարձրացող բազալտե աստիճաններն այժմ աղտոտված են սպիտակ թանաքով դրոշմված «սուրճ», «cofe» և այլ նմանատիպ բառերով: Դա էլ երևի նրա համար, որ Թումանյանի թանգարան գնալիս մարդիկ մտածեն սուրճի մասին:

Նրանց՝ այդ ծրագրի հեղինակներին չեն սովորեցրել, որ պատերի, աստիճանների, առավել ևս, հուշարձանների վրա գրել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Դատարկաբանությունը մշակույթի տեղ անցկացնելը, փաստորեն, ոչ միայն ամերիկյան սովորույթ է, այլև՝ նախագիծ, որի համար փող և ջանք չի խնայվում: Նպատակը պարզ է՝ շեղել հիմնական գործից՝ զբաղեցնելով ոչնչով: Հակառակ դեպքում, ինչպե՞ս հնարավոր կլիներ մարդկանց դարձնել այսչափ հեշտ կառավարելի զանգված։ Բայց չէ՞ որ ասված է մեզ որպես պատգամ. «Ճանաչիր զբանս հանճարոյ»։ Եվ ինչպե՞ս ենք կատարում այդ պատգամը մենք այսօր։ Մենք դանդաղ հեռանալով մեր մշակույթից, որի տերը լինելը մեծ հոգեկան և մտավոր աշխատանք է պահանջում, ծուլորեն վերցնում ենք այն, ինչը սկուտեղի վրա դեմ է տալիս մեզ մեր թշնամին։ Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու տարիների ընթացքում վարկաբեկվեց, քայքայվեց և փակվեց Մշակույթի նախարարությունը Հայաստանի «անկախ» հանրապետությունում։


Եվ վերջում մեկ հարց՝ այս ամենի մասին գրե՞լ, թե՞ չգրել։ Լուռ համակերպվե՞լ, թե՞... Սա է խնդիրը։ Անշուշտ՝ գրել և չհամակերպվել այս դանդաղ և աննկատ ինքնաոչնչացման հետ։


Կարինե Հակոբյան
Մշակութաբան

Դիտվել է՝ 6485

Մեկնաբանություններ