ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թատերական Դեմիրճյանը

Թատերական Դեմիրճյանը
01.05.2022 | 11:37

Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակի տոնակատարությունների շրջանակում օրերս գրողի տուն-թանգարանը կազմակերպել էր «Դերենիկ Դեմիրճյանը մերօրյա թատրոնում» խորագրով միջոցառում, որին հրավիրված էին բոլոր այն թատերական գործիչները, որոնք բեմադրել և այսօր հայաստանյան տարբեր բեմերում ներկայացնում են Դեմիրճյանի ստեղծագործությունները:


Հյուրերի թվում էին թատերական բեմադրիչներ Վահե Շահվերդյանը, Ժիրայր Դադասյանը, Սարինա Ավթանդիլյանը, դերասան Ջիվան Ավետիսյանը, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանը, մշակույթի, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Վահե Շահվերդյանը խոսեց Դերենիկ Դեմիրճյանի գրականության, մասնավորապես՝ թատերգության մասին, պատմեց, թե ինչպես մտահղացավ և իրագործեց դասականի «Երկիր հայրենի» դրաման բեմադրելու գաղափարը:


Սարինա Ավթանդիլյանը խոսեց Դերենիկ Դեմիրճյանի լիբրետոյով Հարո Ստեփանյանի գրած «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրության մասին, որը ներկայացվել է տարիներ առաջ Շուշիի Ռեալական դպրոցի բակում, ապա՝ Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնում:


Ժիրայր Դադասյանը պատմեց Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը» բեմադրելու իր փորձերի մասին:
«Երկիր հայրենի» ներկայացման մեջ Սպարապետի կերպարը մարմնավորող դերասան Ջիվան Սարգսյանը ներկայացրեց «Վարդանանք»-ի թեմաներով իր համադրած մենաներկայացումը:
Ներկայացնում ենք Ժիրայր Դադասյանի ելույթի տեսագրությունը:


Կարինե Ռաֆայելյան

Դիտվել է՝ 10443

Մեկնաբանություններ